Հայաստան ժամանած մոտ 1,9 մլն զբոսաշրջիկներից 29,04%-ն է իջևանել հյուրանոցներում
Տնտեսություն
10:00 07/03/2020
Հայաստան

Հայաստան ժամանած մոտ 1,9 մլն զբոսաշրջիկներից 29,04%-ն է իջևանել հյուրանոցներում

2019 թվականին Հայաստան է  ժամանել 1 մլն 894,8 հազար զբոսաշրջիկ, ինչը 2018 թ-ի համեմատ աճել է 14.7%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Նշենք, որ 2019թ-ին Հայաստան ժամանած 1 մլն 344 հազար զբոսաշրջիկ տեղավորվել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում, իսկ 550 հազար 289-ը  կամ 29,04%-ը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

Վիճակագրության համաձայն՝  նախորդ տարի զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 մլն 867 հազար 888 մարդ՝ 2018թ-ի համեմատ աճելով 15.1%-ով: Նրանց մեծ մասը նախընտրել է ինքնուրույն կազմակերպել ուղևորությունը, և միայն 0,55%-ն է օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի  քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Placeholder