Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր  գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել
Առողջություն
14:17 09/03/2020
Հայաստան

Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել»,-այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։

«Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները՝

Placeholder
Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել