Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում հետաձգվել է բեյսբոլի առաջնությունը
Ճապոնիայի բեյսբոլի լիգան որոշել է հետաձգել ազգային առաջնության մեկնարկը՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Առաջնությունը պետք է լիներ մարտի 20-ին։ Ավելի վաղ երկրում տարածվող կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էին ֆուտբոլի և ռեգբիի ազգային առաջնությունները։
Վերջին տվյալներով Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 1200 քաղաքցի։ Հիվանդության հետևանքով 15 մարդ մահացել է։
Նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի Ուհան քաղաքում: