Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի
Տարածաշրջան
09:58 09/03/2020

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի

Իրանի Իսլամական Հանրապետության  առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է երկրում կորոնավիրուսով վարակվածների ու մահացության պաշտոնական տվյալները։

Ըստ այդմ երկրում կորոնավիրուսից մահացել է 194 մարդ, իսկ վարակվածների թիվը  հասել է 6,566 մարդու: Մեկ օրում երկրում գրանցվել է 49 մահ։ Մինչ այժմ ապաքինվածների թիվը կազմում է 2134։

Նշենք, որ 2 օր առաջ կորոնավիրուսից մահացել է նաև Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Հոսեյն Շեյխոլեսլամը։

Նովրուզի հետ կապված՝ առողջապահության նախարարությունը իրանցիներին նախազգուշացրել է խուսափել մեծ հավաքույթներից և մնալ տանը, քանի որ վարակի տարածումն ուժեղանում է։

Միևնույն ժամանակ, Iran Air-ը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Եվրոպա՝ մինչև հետագա ծանուցումը, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

Տվյալները հայերեն տարածել է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Placeholder
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի