Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում կորոնավիրուսն արագորեն տարածվում է՝ մեկ օրում գրանցելով 133 մահ
Իտալիայում կորոնավիրուսն արագորեն տարածվում է՝ մեկ օրում գրանցելով 133 մահ
Անցած օրվա ընթացքում Իտալիայում 133 մարդ է մահացել COVID-19-ից: Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 366 է: Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան հազարով և ներկայում կազմում է 7375 մարդ: Այս մասին գրում է euronews-ը։
Այսպիսով, Իտալիան առաջ է անցել Հարավային Կորեայից, որը հանդիսանում էր Չինաստանից հետո կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը:
Ավելի վաղ, վարակի տարածումը կանխելու հուսահատ փորձի ժամանակ կառավարության որոշմամբ հյուսիսային Լոմբարդիան և ևս 14 նահանգներ ամբողջությամբ մեկուսացվել են, որոնց մի մասը գտնվում է Իտալիայի կենտրոնում:
Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նաև հայտարարել է ամբողջ երկրում դպրոցների, մարզասրահների, թանգարանների, գիշերային ակումբների և այլ վայրերի փակման մասին: Այս արմատական միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 3-ը: