Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հրավիրվել է քննչական կոմիտե
Քաղաքական
12:58 09/03/2020
Հայաստան

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հրավիրվել է քննչական կոմիտե

Աժ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը որպես վկա հրավիրվել է քննչական կոմիտե հարցաքննության։

Ծանուցումը նա լուսանկարել է ու հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ տեղյակ չէ, թե գործն ինչի մասին է։

«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ»,-նշել է նախկին պատգամավոր, այժմ Քառյակ մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանը։

Placeholder
Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հրավիրվել է քննչական կոմիտե