Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մարտի 8-ի առթիվ կանանց կազմակերպած քայլերթը
Քաղաքական
13:18 09/03/2020
Տարածաշրջան

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մարտի 8-ի առթիվ կանանց կազմակերպած քայլերթը

Ստամբուլի ոստիկանությունը կանանց թույլ չի տվել մարտի 8-ի կապակցությամբ քայլերթ անցկացնել քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայով:Այս մասին գրում է ermenihaber-ը։

Սոցցանցում նախապեսք միջոցառման մասին իրազեկվել է, որ կանանց միջազգային օրվա կապակցությամբ քայլերթ իրականացնելու նպատակ կա: Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել կանանց մոտենալ պողոտային հարող Թաքսիմ հրապարակին՝ պատճառաբանելով, որ ըստ նահանգապետարանի որոշման՝ հրապարակն ու Իսթիքլալ պողոտան ներառված չեն նմանատիպ գործողությունների համար նախատեսված վայրերի ցանկում:

Այնուհետև ոստիկանները մեծաքանակ խմբերով ու հատուկ պատնեշներով փակել են Թաքսիմ հրապարակ տանող մուտքերն ու բազմաթիվ կանանց բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ: 

Placeholder
Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մարտի 8-ի առթիվ կանանց կազմակերպած քայլերթը