Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջև:
Շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում, և ստացվեց այնպես, որ մեկ տարի անց իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների: Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա չի ներկայացել նախաքննական մարմին և չի կատարել օրենքի պահանջը: Եվ, մեր տեղեկություններով, ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է և չի կարողացել նստել ինքնաթիռ: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր, սակայն նախաքննական մարմին ներկայանալ չի կարողացել: Ինչևէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ և ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում