Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի
Տարածաշրջան
11:09 10/03/2020
Տարածաշրջան

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի

Ադրբեջանի նախարարների կաբինետի գործադիր շտաբը նախօրեին հաղորդել է երկրում կորոնավիրուսով վարակի ևս երկու հաստատված դեպքի մասին: Երկու վարակակիրներն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից:

Վարակվածներն ընդունվել են  հիվանդանոց և իրենց նորմալ են զգում, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 մարդու:

Միևնույն ժամանակ, նախարարների կաբինետը չի հաղորդել նոր տվյալներ՝ կորոնավիրուսով կասկածվող կարանտինացված անձանց վերաբերյալ: Մարտի 6-ի տվյալներով, մոտ 500 մարդ գտնվում էր կարանտինում։

Placeholder
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի