Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել
Տարածաշրջան
10:06 10/03/2020
Տարածաշրջան

Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել

Իրանցիները հուսահատ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի խուսափեն կորոնավիրուսից, որից երկրում մահացել է ավելի քան 200 մարդ:

Եվ ահա 7 մարդ մահացել է՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում։ Այս մասին գրում է rudaw կայքը՝ հղում անելով  իրանական Ահվազ քաղաքի պաշտոնյաներին:

Հարավային Ահվազ քաղաքի դատախազության պաշտոնյա Ալի Բիրվանվանդը հայտնել է, որ բացի 7 մահից, 48 մարդ թունավորվել է, ոմանք էլ կորցրել են տեսողությունը, որոնք ընդունվում են հիվանդանոցներ:

«Հաշվի առնելով արդյունաբերական ալկոհոլից թունավորվելու մասշտաբները, հնարավոր է, որ ևս մի քանիսը մահանան», - ավելացրել է պաշտոնյան:

Նշվում է, որ իրանական սոցիալական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ մեթանոլի օգտագործումը, որը հիմնականում օգտագործվում է վառելիք, լուծիչներ և հակասառեցումներ ստեղծելու համար,  կանխում է կորոնավիրուսը և շատերը դիմել են այդ քայլին։

Placeholder