Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ
Իրավունք
19:07 10/03/2020
Հայաստան

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: 

2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորի Սիանոսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Placeholder
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ