Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է
Առողջություն
10:19 10/03/2020
Աշխարհ

Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախօրեին հայտարարել է, որ Լոմբարդիայի շրջանի կարանտինը տարածվում է ամբողջ երկրի վրա՝ կորոնավիրուսի վարակի արագ տարածման պատճառով։ Այս մասին գրում է cnbc-ն։

Երկրի 60 միլիոն բնակչությունը չպետք է ճանապարհորդեն՝ բացի արտակարգ իրավիճակներից,  արգելված է բոլոր հասարակական հավաքները, դադարեցված են մարզական միջոցառումները: Փակ կմնան դպրոցներն ու համալսարանները։ Երկրի բոլոր ռեստորաններն ու բարերը պետք է փակվեն երեկոյան 6-ին:

Այս արտակարգ միջոցառումները ուժի մեջ են մտնելու այսօրվանից  և կտևեն մինչև ապրիլի 3-ը:

«Ճիշտ որոշումն այսօր տանը մնալն է։ Մեր ապագան և Իտալիայի ապագան մեր ձեռքերում են: Այս ձեռքերը պետք է լինեն այսօր ավելի պատասխանատու, քան երբևէ», - ասել է Կոնտեն:

Նշենք, որ Իտալիայում իրավիճակը շարունակում է վատթարանել։ Նախորդ օրը գրանցվել է կրկին մոտ 100 մահ՝ 366-ից հասնելով 463-ի՝ չնայած կառավարությն կողմից հաստատված խիստ սահմանափակումներին։ Վարակվածների թիվը ևս մեկ օրում ավելացել է 24 տոկոսով։

Placeholder
Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է