ՀԲ-ն կարող է ֆինանսապես աջակցել Հայաստանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Քաղաքական
18:38 10/03/2020
Հայաստան

ՀԲ-ն կարող է ֆինանսապես աջակցել Հայաստանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր:

Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:
 

Placeholder
ՀԲ-ն կարող է ֆինանսապես աջակցել Հայաստանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում