Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
Սպորտ
10:13 11/03/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքը: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Երեխային տեղափոխել էին վարակիչ հիվանդությունների հիվանդանոց այն խմբի անդամների հետ, որոնք ինքնամեկուսացման մեջ էին և որոնց մոտ նախօրեին հաստատվել է կորոնավիրուսը:
Կորոնավիրուսով վարակված երեխան 12 տարեկան է:

Նշենք, որ երեկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք, որից 5-ը ինքնամեկուսացման մեջ էին: Նրանց մոտ առաջին հետազոտությունը ցույց չի տվել կորոնավիրուսային վարակ, իսկ երկրորդ թեստը ցույց է տվել դրական պատասխան:

Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 23 դեպք:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ