Մոլդովա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի
Աշխարհում
17:32 11/03/2020
Աշխարհ

Մոլդովա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի

Կորոնավիրուսի պատճառով Մոլդովայի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կանցկացվի դատարկ տրիբունաներով։ Այս մասին գրում է  gazeta.ru-ն։

Հանդիպումը նախատեսված է մարտի 31-ին Քիշնևում: Ավելի վաղ, Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր խաղի տոմսերի վաճառքը, երկրում սահմանվել է զանգվածային միջոցառումների արգելք:

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Ըստ վերջին տվյալների հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 4 հազար մարդ, 66 հազարը վերականգնվել է: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 118 հազարը:
 

Placeholder
Մոլդովա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի