Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստեղծագործական պլաններն աչքի առաջ փլվում են. կորոնովիրուսի պատճառով կարանտինն ու մեկուսացումը փոփություններ է մտցնում երաժիշտների ժամանակացույցում: Եվրանյուզի հաղորդմամբ, նույնիսկ բեմի վետերան Մադոննան ստիպված է եղել չեղարկել լայնորեն գովազդված իր ներկայացումը:
«Փարիզում համերգները չեղարկվել են մեզանից չկախված պատճառով»,- նշված է երգչուհու կայքում:
Նույն իրավիճակն է բրիտանացի հայտնի ռեփեր Stormzy ասիական համերգային շրջագայության դեպքում: Այլ երգիչների համերգներ նույնպես չեղարկված են՝ անհայտ ժամկետով:
Վնաս է հասցվել ամբողջ արդյունաբերությանը, որն իր մեջ ներառում է ոչ միայն հսկաների, նաև միջին և փոքր բիզնեսը: Ներկա պահին Իտալիայում փակ են բոլոր համերգասրահներն ու մարզադաշտերը, Ֆրանսիայում փակ հաստատություններում արգելված են հազարից ավելի հոգանոց հանդիպումները:
Ընդհանուր առմամբ, համաճարակի պատճառով չեղարկվել են ավելի քան 20 հազար համերգներ և ներկայացումներ: