Օլիմպիական խաղերը չեղարկելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն
Սպորտ
19:19 11/03/2020
Աշխարհ

Օլիմպիական խաղերը չեղարկելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն

Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն  կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում կլինի, քան՝ չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին, փոխանցում է ՀԱՕԿ-ը:

Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ  առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը  չափազանց մեծ կլինեն:

Ժամկետների փոփոխությունը կնշանակի որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում 2022թ. Պեկինում կանցկացվի նախ` ձմեռային, ապա` Տոկիոյի ամառային խաղերը,  և հետո` աշխարհի ֆուտբոլի  գավաթի խաղարկությունը` Քաթարում: Այս փոփոխությունների մասին ՄՕԿ-ը  վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին`  գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում:

Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են  հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը`  օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:    

Placeholder