Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները շարունակում են մարզումները
Սպորտ
09:00 11/03/2020
Հայաստան

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները շարունակում են մարզումները

Մայրաքաղաքի Օլիմպավանում իրենց կանոնավոր մարզումներն են շարունակում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Նրանք նախապատրաստվում են մարտի 19 –22 –ը`  Բուդապեշտում և  ապրիլի 30 – ից` մայիսի  3 –ը`    Սոֆիայում  կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն  այսօր  հրապարակեց մասնակիցների կազմը: Ներկայացնում ենք այն.  Արսեն Հարությունյան  / 57 կգ /, Վոլոդյա Ֆրանգուլյան / 65 կգ /, Հրայր Ամիրխանյան  / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Հաջիմուրադ Գացալով  / 97 կգ /  և Լևան Բերիանիձե  / 125 կգ /:

Հայտնի է նաև հունահռոմեական ոճայինների կազմը.  Գևորգ Ղարիբյան / 60կգ /, Սլավիկ Գալստյան / 67 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյան:

Օլիմպիական  ուղեգրերի կարժանանան  եզրափակիչ մտած ըմբիշները:  Հավելենք, որ հունահռոմեական ոճի մեր հավաքականն իր համար արդեն ապահովել է երկու ուղեգիր  / 77 կգ և 97 կգ քաշային կարգերում /:

Placeholder
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները շարունակում են մարզումները