Մակրոնի աշխատակազմի ղեկավարն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի պատճառով
Առողջություն
13:21 11/03/2020
Աշխարհ

Մակրոնի աշխատակազմի ղեկավարն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի պատճառով

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Ստրզոդան ինքնամեկուսացել է, քանի որ անցյալ շաբաթ նա շփվել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Պատրիկ Ստրզոդային խնդրել են տնից աշխատել։ Նշվում է, որ առաջիկա օրերին պաշտոնյան կանցնի կորոնավիրուսի թեստ, սակայն մինչ այժմ Մակրոնի վարչակազմի ղեկավարը հիվանդության ախտանիշներ չունի:

Նշվում է, որ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելոուբն անցել է Covid-19-ի թեստը, քանի որ նա բարձր ջերմություն ուներ: Թեև թեստի արդյունքներ չկան, նա չեղյալ է հայտարարել հանդիպումները և նույնպես գտնվում է տանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Դրանից առաջ նա մասնակցել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստին, որտեղ մի քանի հոգու մոտ հայտնաբերվել է Covid-19-ը։
 

Placeholder
Մակրոնի աշխատակազմի ղեկավարն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի պատճառով