Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը հետաձգվել է
Սպորտ
14:13 11/03/2020
Հայաստան

Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը հետաձգվել է

Սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9-13-ը նախատեսված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Պատճառը դարձյալ աշխարհում տարածվող կորոնավիրուսն է: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Նախօրերին Երևանում անցկացվեցին ՀՀ սամբոյի  2020թ. պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, մարզչական խորհրդի հետ համատեղ, առաջնության արդյունքներով կազմավորեցին տարիքային երկու խմբերի հավաքականները, որոնք պետք է  մասնակցեին վերը նշած մրցաշարին:

Placeholder
Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը հետաձգվել է