Կորոնավիրուսը «կանգնեցնում» է երաժշտությունը
Մշակույթ
17:47 11/03/2020
Աշխարհ

Կորոնավիրուսը «կանգնեցնում» է երաժշտությունը

Ստեղծագործական պլաններն աչքի առաջ փլվում են. կորոնովիրուսի պատճառով կարանտինն ու մեկուսացումը  փոփություններ է մտցնում երաժիշտների ժամանակացույցում: Եվրանյուզի հաղորդմամբ, նույնիսկ բեմի վետերան Մադոննան ստիպված է եղել չեղարկել լայնորեն գովազդված իր ներկայացումը:

«Փարիզում համերգները չեղարկվել են մեզանից չկախված պատճառով»,- նշված է երգչուհու կայքում:

Նույն իրավիճակն է բրիտանացի հայտնի ռեփեր Stormzy ասիական համերգային շրջագայության դեպքում: Այլ երգիչների համերգներ նույնպես չեղարկված են՝ անհայտ ժամկետով:

Վնաս է հասցվել ամբողջ արդյունաբերությանը, որն իր մեջ ներառում է ոչ միայն հսկաների, նաև  միջին և փոքր բիզնեսը: Ներկա պահին Իտալիայում փակ են բոլոր համերգասրահներն ու մարզադաշտերը, Ֆրանսիայում  փակ հաստատություններում արգելված են  հազարից ավելի հոգանոց հանդիպումները:

Ընդհանուր առմամբ, համաճարակի պատճառով չեղարկվել են ավելի քան 20 հազար համերգներ և ներկայացումներ:

Placeholder
Կորոնավիրուսը «կանգնեցնում» է երաժշտությունը