Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից
Հասարակություն
10:00 12/03/2020
Հայաստան

Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչով դիմել է քաղաքացիներին.

«Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

.Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

.Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

.Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»։

ԱՆ-ից հայտնել են, որ այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Placeholder
Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից