Առողջապահության նախարարությունը  հաստատում է՝  կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
Առողջություն
09:33 12/03/2020
Հայաստան

Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում տարածված տեղեկությունը, որ ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսը։

«Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: 

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին։

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,-ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք