Բասկետբոլի Եվրալիգայի և Եվրագավաթի խաղերը դադարեցվել են
Սպորտ
15:06 12/03/2020
Աշխարհ

Բասկետբոլի Եվրալիգայի և Եվրագավաթի խաղերը դադարեցվել են

Բասկետբոլի Եվրալիգայի և Եվրագավաթի խաղերը դադարեցվել են կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում են Եվրալիգայի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Եվրալիգայի հերթական մրցաշրջանում մնացել է 5 խաղ, որոնցից վերջինը նախատեսված է ապրիլի 9-10-ին։ Եվրագավաթում անցկացվելու է քառորդ եզրափակիչը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակ է հայտարարել։ ԱՀԿ-ն հայտնել է, որ հիվանդությունը տարածվել է 114 երկրներում, վարակվել է ավելի քան 118 հազար մարդ:
 

Placeholder