Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում կորոնավիրուսային համաճարակի պիկի ավարտի մասին
Չինաստանի Առողջապահության կոմիտեի խոսնակ Մի Ֆենգը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակի պիկն անցել է։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ նրա, անցած շաբաթվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, չի հայտնաբերվել Covid-2019-ի վարակի ոչ մի նոր դեպք:
Նշված նահանգից դուրս գրանցվել է 7 նոր դեպք, որից 6-ը ներկրվել են:
«Այս տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է», - ասել է Մի Ֆենգը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվեց պաշտոնական անուն՝ Covid-2019:
Երեկ արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։