Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
Քաղաքական
20:42 12/03/2020
Հայաստան

Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով

«Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով էլ  հայտարարեց.«Քիչ առաջ հայտնի դարձավ , որ մենք ունենք  ևս  երկու հաստատված դեպք ՝ կորոնավիրուսի, բայց պետք է ասեմ, որ սրանք նոր դեպքեր չեն, դրանք կապ ունեն նախորդ երեք հայտնաբերված դեպքերի հետ: Այստեղ անհանգստացնողն այն է, որ նրանք նույն քաղաքի բնակիչներ են ՝ Էջմիածին քաղաքի: Սրա հետ կապված որոշեցի   ընդհատել արձակուրդս և վաղն անցնելու եմ աշխատանքի: Կառավարության նիստում ավելի մանրամասն կհասկանանք իրավիճակը: Հանրաքվեի քարոզչական միջոցառումները ևս հետաձգվում են »։


Նա նաև տեղեկացրեց, որ  կրթական համակարգը նույնպես  չի աշխատի : Վարչապետը ևս մեկ անգամ հորդորեց  հետևել  հիգիենային և կորոնավիրուսի վարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներին:

«Կորոնավիրուսը մեր դեմ շանս չունի և մենք կհաղթենք կորոնավիրուսին»,- եզրափակեց Փաշինյանը:
 

Placeholder
Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով