Դանիան ևս 2 շաբաթով փակեց կրթական հաստատությունները, պետական սեկտորը
Քաղաքական
11:13 12/03/2020
Աշխարհ

Դանիան ևս 2 շաբաթով փակեց կրթական հաստատությունները, պետական սեկտորը

Դանիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը 2 շաբաթով կփակեն բոլոր մանկապարտեզները, դպրոցներն ու համալսարանները, որպեսզի դանդաղեցնեն կորոնավիրուսի տարածումը:

Պետական սեկտորի բոլոր աշխատակիցները, ովքեր չեն կատարում կարևորագույն գործառույթներ, նույնպես կուղարկվեն վճարովի արձակուրդի:

«Դա հսկայական հետևանքներ է ունենալու, բայց այլընտրանքը շատ ավելի վատ կլիներ», - ասել է վարչապետ Մեթտե Ֆրեդերիկսենը մամուլի ասուլիսում ՝ չորեքշաբթի երեկոյան հայտարարելով կոշտ նոր միջոցառումները, ըստ «Էկստրա բլադետ» թերթի:

«Սա մեծ հետևանքներ կունենա, սակայն այլընտրանքն ավելի վատ կլինի։ Նորմալ պայմաններում կառավարությունը չէր ներկայացնի այդպիսի հեռու գնացող միջոցներ՝ առանց ունենալու բոլոր լուծումները դանացիների համար, բայց մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում»,-նախօրեին մամուլի ասուլիսում հայտարարել է Դանիայի վարչապետ Մեթ Ֆրեդերիկսենը։

Ինչպես գրում է The Local-ը, նախօրեի տվյալներով Դանիայում գրանցված է  կորոնավիրուսի 442 դեպք,  կարանտինում մարդկանց թիվը հասել է 1303-ի:

Ֆրեդերիկսենը դանիացիներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում աշխատել տանից։ Կառավարությունը նաև փակ տարածքներում բոլոր փակ միջոցառումները՝ 100 և ավելի մասնակիցներով:

Դանիայի առողջապահության մարմնի տնօրեն Սորեն Բրոստրոմն ասել է, որ ակնկալվում է, որ առաջիկա օրերին և շաբաթներին դեպքերի թիվն արագ կաճի:

«Մենք կտեսնենք, որ առաջիկայում ավելի ու ավելի շատ մարդիկ են վարակվելու։ Համաճարակը սովորաբար տարածվում է տասներկու և տասնվեց շաբաթվա ընթացքում», - ասել է Բրոստրոմը։

Placeholder
Դանիան ևս 2 շաբաթով փակեց կրթական հաստատությունները, պետական սեկտորը