Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին
Քաղաքական
13:35 12/03/2020
Աշխարհ

Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին

Այսօր Հունաստանը հաղորդել է կորոնավիրուսային վարակից երկրում առաջին մահվան մասին։ Մահացածը 66-ամյա տղամարդ է, որը փետրվարի վերջին վերադարձել էր Իսրայել և Եգիպտոս կատարած կրոնական ուխտագնացությունից: Այս մասին գրում է straitstimes-ը։

Մահացած տղամարդը առողջության հետ կապված այլ խնդիրներ ուներ, ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Մինչև չորեքշաբթի ուշ  երեկոյան (11 մարտի) Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 99 հաստատված դեպք:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 4600 մարդ, վարակված  է ավելի քան 126,000 մարդ:

Նախօրեին էլ կառավարությունը հայտնեց, որ 2 շաբաթով փակում է կրթական հաստատությունները։

Placeholder
Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին