Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Առողջություն
09:40 12/03/2020
Աշխարհ

Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը ինստագրամյան գառմամբ հայտնել է, որ իր և կնոջ մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։ Գրառման մեջ Հենքսը նկարագրում է իրենց մոտ առաջացած ախտանիշների բնույթը, ասելով, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, որտեղ նրանք գտնվում են նկարահանումների համար։ Այս մասին գրում է Vogue-ը։

«Մենք՝ Հենքսներս, կլինենք բժիշկների հսկողության տակ ու կմեկուսանանանք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջությունը և անվտանգությունը»,-գրել է Հենքսն ու ավելացրել՝ «Հոգ տարեք ինքներդ Ձեր մասին»։

Նշենք, որ նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակ։
 

Placeholder
Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել