Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
Առողջություն
14:46 12/03/2020
Հայաստան

Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն

ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ հայտնում է.

«Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։

Մեկուսացված է թվով 57 անձ»։
 

Placeholder
Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն