Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել
Առողջություն
15:46 12/03/2020
Հայաստան

Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել

«Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Placeholder
Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել