«Բարսելոնան» չի աշխատում
Սպորտ
18:32 13/03/2020
Աշխարհ

«Բարսելոնան» չի աշխատում

«Բարսելոնան» ամբողջ կազմով դադարեցրել է աշխատանքը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կատալոնական ակումբի Թվիթերում:

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել այսօր բժիշկների հետ խորհրդակցությունից հետո: Այդ քայլը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ ու ֆուտբոլային մրցաշարերի դադարեցմամբ: Ֆուտբոլիստները մարզվելու են տանը՝ անհատական:

Այսօր ՈՒԵՖԱ-ն դադարեցրել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունները` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Հաջորդ շաբաթ նախատեսված խաղերը չեն կայանալու:  Եվրոպայում նույնպես ընդհատվել են ազգային առաջնությունների խաղարկությունը, ներառյալ իսպանականը:

Placeholder
«Բարսելոնան» չի աշխատում