Բոբ Դիլանը չեղարկել է համերգային շրջագայությունը
Մշակույթ
16:26 13/03/2020
Աշխարհ

Բոբ Դիլանը չեղարկել է համերգային շրջագայությունը

Ամերիկացի հայտնի երաժիշտ, Գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը չեղարկել է իր համերգային շրջագայությունը, որը պետք է կայանար Ճապոնիայում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ներկա պահին դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք այն կտեղափոխվի այլ ամսաթիվ:

Բոբ Դիլանի համերգները պետք է կայանային ճապոնական քաղաքներում ապրիլի 1-24-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա. Չինաստանից կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում:

Շատ երկրներում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածներ, այդ թվում նաև Ճապոնիայում: Երկրի ղեկավարությունը չեղարկել է զանգվածային միջոցառումները:
 

Placeholder
Բոբ Դիլանը չեղարկել է համերգային շրջագայությունը