Ավստրիայի խոշոր  թանգարանները փակվել են
Մշակույթ
09:00 13/03/2020
Աշխարհ

Ավստրիայի խոշոր թանգարանները փակվել են

Ավստրիայի խոշոր թանգարանները փակվել են կորոնավիրուսի պատճառով։ kulturomania.ru կայքը, հղում անելով Art News-ին, գրում է, որ երկրի ղեկավարությունը մարտի 11-ից սահմանափակող միջոցառումներ է ձեռնարկել խոշոր հաստատություններում։

Հայտնի է, որ սահմանափակումները վերաբերում են Ալբերտինա պատկերասրահին, արվեստի պատմության թանգարանին, Հունդերտվասերի տանը, Լեոպոլդ գեղարվեստական թանգարանին, նաև Բելվեդեր պալատում երեք հարթակներին։ Թանգարանների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ մայիսի վերջին կարող են վերադառնալ նորմալ աշխատանքի։

Նշվում է, որ Զելցբուրգում և Վիեննայում ժամանակակից արվեստի թանգարանները, Universalmuseum Joanneum թանգարանային համալիրը և ևս մի քանի թանգարան  չեն փակվում։ Միևնույն ժամանակ, հաստատությունները պատրաստակամություն են հայտնել հետևել կառավարության հնարավոր ցուցումներին և, անհրաժեշտության դեպքում, չեղյալ համարել նախատեսված ծրագրերը։
 

Placeholder