ԳԱԿ-ը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը
Մշակույթ
13:43 13/03/2020
Հայաստան

ԳԱԿ-ը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝  ԳԱԿ ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը:

Մասնավորապես.

• Այսօր՝ մարտի 13-ին կայանալիք «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը, ինչպես նաև առաջիկա կրթական ծրագրերն առայժմ հետաձգվում են:

• Բացի այդ, չեղարկվում են նաև Կենտրոնի մարտ ամսվա համերգային ծրագրերը.
Մարտի 14 - Կադանս
Մարտի 21 - Ալեակ Ֆոլկ եռյակ
Մարտի 27- ժամանակի հորիզոններ

• Առայժմ չի գործի նաև Կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը:

 

Placeholder