Լոնդոնի «Չելսիի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով և ակումբին ստիպել մեկուսանալ
Աշխարհում
13:15 13/03/2020
Աշխարհ

Լոնդոնի «Չելսիի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով և ակումբին ստիպել մեկուսանալ

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդեյը հիվանդացել է կորոնավիրուսով և ակումբի աշխատողներին և մյուս ֆուտբոլիստներին ստիպել որոշ ժամանակով մեկուսանալ: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը: 

Թեթև մրսածության ախտանիշները խաղացողի մոտ ի հայտ են եկել երկուշաբթի, մարտի 9-ին, իսկ կորոնավիրուսի թեստը նա անցել է միայն մարտի 12-ին: Չնայած հիվանդությանը, մարզիկն իրեն լավ է զգում: Մեկուսացման կենթարկվեն «Չելսիի» տղամարդկանց լրիվ կազմը, մարզչական շտաբի և մի շարք այլ օգնական աշխատակիցներ:

Նրանք, ովքեր կապ չունեին Հադսոն-Օդոյի հետ, առաջիկա օրերին կվերադառնան աշխատանքի:

Չեմպիոնների լիգայում հաջորդ խաղը «Չելսին» պետք է անցկացնի մարտի 18-ին Մյունխենի «Բավարիայի» դեմ: Մարտի 17-ին, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կհրապարակի մրցաշարի հետագա անցկացման մասին որոշում:

Ակնկալվում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները չեղյալ կհայտարարվեն: Հայտնի է, որ առնվազն երկու հանդիպում ՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» և «Յուվենտուս» - «Լիոն», տեղի չեն ունենա: Դրանք պետք է անցկացվեին մարտի 17-ին:

Placeholder