Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական  ջահի փոխանցավազքը
Սպորտ
20:30 13/03/2020
Աշխարհ

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական  ջահի փոխանցավազքը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Որոշման պատճառը կապված  է  մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ: Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը:

Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով  կրակի անցնելը,այն էլ հօծ բազմության պայմաններում,  հնարավոր է վարակի  տարածման նոր խթան հանդիսանա:

Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո – 2020»  կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` «Պանատինաիկոս» մարզադաշտում`   առանց հանրության ներկայության: 

 

Placeholder