Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուսը
Քաղաքական
13:49 13/03/2020
Աշխարհ

Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուսը

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դուտոնի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտարարել է ինքը՝ նախարարը, ասելով, որ ունեցել է վարակի ախտանշաններ և որոշել է հետազոտվել: Այս մասին գրում է The Guardian-ը։

Դրական պատասխան ստանալուց հետո այսօր առավոտյան նախարարին տեղափոխել են հիվանդանոց:

Իսկ մինչ այդ, երեքշաբթի, նա մասնակցել է կառավարության նիստին։

Վերջերս Դուտոնն ԱՄՆ-ում էր, և մարտի 6-ին հանդիպել էր Իվանկա Թրամփի և ԱՄՆ գլխավոր դատախազի հետ։

Այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով գրանցվել է կորոնավիրուսի 156 դեպք:

Placeholder
Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուսը