Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մակրոնը նշել է, որ սա դեռ համաճարակի սկիզբն է․ Ֆրանսիայում փակվում են բոլոր դպրոցներն ու համալսարանները
Ֆրանսիայում երկուշաբթի օրվանից բոլոր կրթական հաստատությունները կփակվեն, իսկ մարտի 15-ին և 22-ին նախատեսված քաղաքային ընտրությունները տեղի կունենան՝ չնայած կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին նախօրեին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրում է euronews-ը։
Միևնույն ժամանակ, նա հորդորել է 70 տարեկանից բարձր մարդկանց, ինչպես նաև լուրջ հիվանդություններով տառապող մարդկանց՝ լինել չափազանց զգույշ, որքան հնարավոր է ձեռնպահ մնալ շփումներից և հնարավորության սահմաններում մնալ տանը:
«Մենք միայն այս համաճարակի սկզբում ենք, և ամբողջ Եվրոպայում այն արագանում է, ուժեղանում է: Այս առումով մեր առողջությունը բացարձակ առաջնահերթություն է մեր ազգի համար»,-ասել է Էմանուել Մակրոնը։
Մակրոնը նաև կոչ է արել ոչ թե «ազգայնացնել» վարակը, այլ համատեղել ջանքերը դրա դեմ պայքարելու և խուճապի չտրվելու համար:
«Այս վիրուսն անձնագիր չունի: Մենք պետք է համատեղենք ուժերը, համակարգենք մեր պատասխանը և համագործակցենք: Ֆրանսիան ջանքեր է գործադրում, բայց համաեվրոպական համակարգումն անհրաժեշտ է, և ես դրան կհետևեմ»,-ասել է Մակրոնը։
Վերջին տվյալներով, Ֆրանսիայում COVID-19- ից մահացել է 61 մարդ, բոլոր տարիքով են եղել: Վարակվածների թիվը մոտենում է 3 հազարի: