Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը
Առողջություն
16:57 13/03/2020
Աշխարհ

Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցում է 5000-ը, գրում է «ՏԱՍՍ»-ը։ Գործակալությունն ուսումնասիրել է 100 երկրների գերատեսչությունների ներկայացրած պաշտանական տվյալները։

Ներկայումս ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 134 հազարի, վիրուսից  մահացել է 5055 մարդ ՝ վարակվածների մոտավորապես 3,75%-ը:

Չինաստանը շարունակում է մնալ հիվանդացության և մահացությունների թվով առաջատարը։ Այնտեղ գրանցվել է 81 հազար վարակման դեպք, մոտ 3,2 հազար մարդ մահացել է հիվանդության հետևանքով, ավելի քան 64 հազար մարդ վերականգնել է:

Չինաստանից բացի, կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 117 երկրներում, վարակվել՝ գրեթե 54 հազար և մահացել՝ 1874 մարդ:

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին այն ճանաչեց որպես համաճարակի: Վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 110 երկրներում:
 

Placeholder
Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը