ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն
Օրվա թեմա
12:00 13/03/2020
Հայաստան

ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն

Հաշվի առնելով այցելուների աննախադեպ քանակն ու մեծ հետաքրքրությունը «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ՝  Հայաստանի Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ այսուհետ յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ ցուցահանդեսը բաց կլինի մինչև ժամը 20:00:

Նշենք, որ պատկերասրահը սովորաբար այդ օրերին ընդունում է այցելուների մինչև 17:30-ը։ 

Աշխարահռչակ իսպանացի նկարիչների 260 ստեղծագործություն՝ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից, ցուցադրվում է պատկերասրահում մարտի 7-ից։ Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 26-ը։

Ավելի վաղ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասել էր, որ  ակնկալում են  օրական կունենան 500-1500 այցելու։

Placeholder
ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն