Նարինե Աբգարյանը՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում
Մշակույթ
19:43 12/03/2020

Նարինե Աբգարյանը՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում

Նարինե Աբգարյանն իր «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկվել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի վարկածով՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում: Այս մասին տեղեկացրել է գրողը՝ իր ֆեյսբուքի էջում։

«Իմ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով հայտնվել եմ The Guardian-ի ցուցակում։ Մնաց՝ ապրենք մինչև Էդինբուրգյան գրքի տոնավաճառ։Հուսամ մինչ այդ ամեն ինչ կխաղաղվի ու կյանքն իր հունով կգնա։ Շատ-շատ եմ դա ուզում»,-գրել է նա։

«Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը բարության, լույսի և սիրո մասին է»,-մի առիթով  ասել էր համառուսական «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական  մրցանակաբաշխության համանախագահ Վլադիմիր Տոլստոյը:

«Երկնքից երեք խնձոր ընկավ»  գիրքը թարգմանվել է 13 լեզվով:

«Մենք ապրում ենք այնպիսի կյանքով, որ  մի կերպ ենք հասցնում կանգնել ու  խոսել իրար հետ, իմանալ ինչ կա-չկա։ Ես նեղվում եմ, որ, որ երիտասարդները անուշադրության են մատնում մեծերին. լքում նրանց...Ես ուզում էի գրել մի պատմություն, որն ավարտվում է հույսի նոտայի վրա։ Մարդկությունը խիստ կարիք ունի հույսի ու բարի պատմությունների»,- ասել  է հեղինակը  The Guardian-ին:

«Ես հպարտանում եմ մեր երեխաներով եւ ծերերով: Տատիկս ասում էր, որ նրանք ամենամոտն են երկնքին, քանի որ ծերերն արդեն գիտեն, որ շուտով գնալու են, իսկ երեխաները նոր են եկել այնտեղից եւ հիշում են երկնքի հոտը: Կարծում եմ, որ ծերերն ու երեխաները մեզ՝ հասուն մարդկանց, հարյուր անգամ ավելի ուժեղ են դարձնում: Մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,-ասում է Նարինեն:

Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։

2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։
2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը։

Placeholder
Նարինե Աբգարյանը՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում