ԱՄՆ-ը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների վերաբերյալ տարեկան զեկույցը
Քաղաքական
09:45 13/03/2020
Հայաստան

ԱՄՆ-ը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների վերաբերյալ տարեկան զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձավ այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին: 

Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: Զեկույցն ընդգծում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյանների խախտումները բացահայտելու ուղղությամբ:

Հայաստանն ունի շարունակական կոռուպցիան ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, նշված է զեկույցում: Գործող իշխանությունները կոռոպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն և միջոցներ են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին կոռուպցիայի վերացման վերաբերյալ, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտության մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ:

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում:

Պետքարտուղարության կարծիքով, ընդհանուր առմամբ գործող իշխանությունները հարգում են դատական համակարգի որոշումները, սակայն ըստ զեկույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:

Զեկույցում մատնանշված խնդիրների շարքում է կանանց հանդեպ բռնությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքը: Զեկույցն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում ատելության խոսքի թիրախներ: Վերջիներս քննադատվում են «հայկական ավանդական ընտանիքի» հիմքերը խարխլելու ու «արևմտյան արժեքներ» տարածելու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Նշենք նաև, որ զեկույցում անդրադարձ է կատարվում 2008թ․-ի մարտի 1-ի հետ կապված դատավարությանը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեջբերվում է ԵԽ  մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի 2018թ․-ի զեկույցը, որում ասվում է, որ այս գործընթացում կարևոր է  «օրենքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխիքների» խստորեն պահպանումը»՝ վրեժխնդրության քաղաքականության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ բոլոր մեղադրանքները ցրելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչպես նախորդ տարիներին, նշվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից 7 շրջանները։

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է  մնալ միջնորդության առարկա`ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերով:

Ասվում է, որ բռնությունները շփման գծի երկայնքով շարունակվել են ավելի ցածր մակարդակներով`նախորդ տարիների համեմատ: Պարբերաբար կրակոցները  հանգեցնում են զինվորականների մահվան։ 2016-ի բռնությունների բռնկումից հետո, հակամարտության կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որոնք միմյանց մեղադրում են այդ ընթացքում վայրագություններ կատարելու մեջ:

Placeholder
ԱՄՆ-ը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների վերաբերյալ տարեկան զեկույցը