Թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված կնոջ մոտ այլ հիվանդություն է հաստատվել
Առողջություն
11:30 13/03/2020
Հայաստան

Թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված կնոջ մոտ այլ հիվանդություն է հաստատվել

Մարտի 8-ի  երեկոյան «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 23-25 տարեկան կինը, որի մոտ ախտորոշված էր եղել «երկկողմանի թոքաբորբ», ունեցել է այլ հիվանդություն, որն էլ դարձել է նրա մահվան պատճառը:

Panorama.am-ը դեռ երեկ էր դիմել առողջապահության նախարարություն՝  պարզելու, թե արդյո՞ք կինը կորոնավիրուսի թեստ հանձնել է: Պետական գերատեսչության լրատվական ծառայությունից հայտնեցին՝ կպարզեն ու կհայտնեն:

«Նա փետրվարին ունեցել է թոքաբորբ, դիմել է հաստատություն, որտեղ հետազոտվել է գրիպի բոլոր տեսակների նկատմամբ, արդյունքները եղել են բացասական: Հաստատվել է այլ հիվանդություն, ինչը մահվան պատճառ է դարձել»,- փոխանցեցին ԱՆ-ից:

Հիվանդության մասին այլ մանրամասներ չհայտնեցին, քանի որ անձնական տվյալ են ու բժշկական գաղտնիք:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին, ում ախտորոշել էին «երկկողմանի թոքաբորբ»։ Նույն օրը նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

news.am-ի հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասել է, որ քաղաքացին դիմել է իրենց ժամը 17։15-ին երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները, երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որոշ ժամանակ անց մահացել է։

Placeholder
Թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված կնոջ մոտ այլ հիվանդություն է հաստատվել