Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում պաշտոնապես հաստատված է կորոնավիրուսով վարակման 6 դեպք: Պացիենտները, որոնց մեջ կա նաև Էջմիածնի բնակիչ, հոսպիտալացված են Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
Արդյոք հայաստանյան այլ հիվանդանոցներ պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, ունե՞ն համապատասխան պայմաններ, սարքավորումներ, բժշկական անձնակազմ: Այս հարցերով Panorama.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն:
Նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, թե՝ կան բժշկական կենտրոններ, որոնք ունեն ինֆեկցիոն բաժանմունքներ:
«Բնականաբար, եթե համաճարակաբանական իրավիճակ ստեղծվի, պատրաստ կլինեն ընդունել: Բայց այս պահին չունենք ծավալ, չունենք դրա կարիքը, միայն ինֆեկցիոնում են»,- հայտնեցին նախարարությունից:
Առողջապահության նախարարության՝ երեկվա ներկայացված տվյալների համաձայն, մեկուսացված է թվով 57 անձ: