Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝ ԳԱԿ ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը:
Մասնավորապես.
• Այսօր՝ մարտի 13-ին կայանալիք «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը, ինչպես նաև առաջիկա կրթական ծրագրերն առայժմ հետաձգվում են:
• Բացի այդ, չեղարկվում են նաև Կենտրոնի մարտ ամսվա համերգային ծրագրերը.
Մարտի 14 - Կադանս
Մարտի 21 - Ալեակ Ֆոլկ եռյակ
Մարտի 27- ժամանակի հորիզոններ
• Առայժմ չի գործի նաև Կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը: