«Ֆիորենտինայի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Աշխարհում
15:47 14/03/2020
Աշխարհ

«Ֆիորենտինայի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի երեք խաղացողի և ֆիզոթերապևտի մոտ անցկացված կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել։ Այս մասին  գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջին։

«Դուշան Վլահովիչի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո թեստավորվել են Պատրիկ Կուրտոնեն, Հերման Պեցելյան և ակումբի ֆիոզթերապևտ Ստեֆանո Դայնելլին, քանի որ նրանց մոտ ևս հիվանդության ախտանշաններ են նկատվել։ Բոլոր երեք թեստերի արդյունքները դրական են եղել։ Ֆուտբոլիստները մեկուսացված են տանը, նրանց կյանքի վտանգ չի սպառնում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։

«Ֆիորենտինան» Իտալիայի լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։ 26 խաղից հետո թիմը վաստակել 30 միավոր:

 

Placeholder
«Ֆիորենտինայի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել