Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
Առողջություն
15:28 14/03/2020
Հայաստան

Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին

«Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին, աշխատանքները շարունակվում են: Նրանք մեկուսացվել են:
Նախարարի խոսքով, այսօր  արդեն հայտարարած կորոնավիրուսով երկու նոր վարակվածները կրկին նույն համաճարակաբանական խմբի պացիենտներից են՝ կապված Էջմիածին քաղաքի դեպքի հետ:

«Չեմ բացառում, որ այդ խմբի հետ կապված նորից դրական դեպքեր լինեն: Դրանք լինելով նույն խմբից ու արդեն ի սկզբանե մեկուսացված լինելով՝ կանխատեսելի ու կառավարելի զարգացում է»,- նշեց նախարարը:

Ա.Թորոսյանն ասաց, որ պացիենտներից 14-ի վիճակը բավարար է, մեկի մոտ է առկա թոքաբորբ, բժիշկների հսկողության տակ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին