Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
Մշակույթ
19:15 14/03/2020
ԼՂՀ

Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հրամանով մեկ ամսով հանրապետությունում չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումները։

«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու, արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հրամանով մեկ ամսով հանրապետությունում չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումները։ ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է ՀԿ֊ներին ու մասնավոր կազմակերպություններին ևս չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները»,- հայտնում են նախարարությունից։

Placeholder