Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
13:56 14/03/2020
Հայաստան
Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները, գրադարանները
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արարյիկ Հարությունյանը:
«Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»,- նշում է նա:
Placeholder